կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Շրջափակման ընթացքում սննդի ու հիգիենայի պարագաների տրամադրման տեսքով աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 50.000 անձի․ Պետնախարար

Շրջափակման ընթացքում սննդի ու հիգիենայի պարագաների տրամադրման տեսքով աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 50.000 անձի․ Պետնախարար

Արցախի շրջափակման ընթացքում ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից սննդի ու հիգիենայի պարագաների տրամադրման տեսքով աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 50.000 անձի /սոցիալական տարբեր խմբեր/: Այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
 
«Վերջին շաբաթների ընթացքում միայն Ստեփանակերտ քաղաքում աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 2.500 ընտանիքի, առաջիկա օրերին ավարտին կհասցվի ստացված դիմումներից մնացորդ 4.500-ի բավարարումը, մոտ 700 հղի կանանց կտրամադրվի սնունդ և հիգիենայի պարագաներ, իսկ 22.08.2023թ.-ից կսկսվի նոր դիմումների ընդունման գործընթացը:
 
Շրջաններում փորձ է արվում գյուղական համայնքների բնակիչներին ալյուր տրամադրելով հացի փռերի հնարավորությունն առավելապես ուղղել քաղաքային համայնքների բնակիչների կարիքների բավարարմանը»,- հայտնել է պետնախարարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: