երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շրջափակման ընթացքում Սարսանգի վրա կառուցված ՀԷԿ-ն աննախադեպ ռեժիմով է աշխատել, որի  հետևանքով ջրամբարը գրեթե դատարկ է. ՏԿԵՆ

Շրջափակման ընթացքում Սարսանգի վրա կառուցված ՀԷԿ-ն աննախադեպ ռեժիմով է աշխատել, որի հետևանքով ջրամբարը գրեթե դատարկ է. ՏԿԵՆ

 Երեք ամսից ավել է, ինչ Ադրբեջանը խոչընդոտում է Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը վերացնել: 

Այս մասին նշել են Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ հավելելով, որ էներգետիկ ճգնաժամը խորացնելու նպատակով Ադրբեջանը պարբերաբար խափանում էր Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքները․ վերջին անջատումից արդեն անցել է 2 ամիս։ Արդյունքում Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ը էներգետիկ ճգնաճամը մեղմելու միակ տարբերակն էր և ձմռանը էլեկտրաէներգիա ստանալու համար աննախադեպ շատ ջուր է բաց թողնվել ջրամբարից:


Առաջին լուսանկարում Սարսանգի ջրամբարն է մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, իսկ երկրորդ նկարում ջրամբարի ներկայիս վիճակը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: