երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շրջափակման պատճառով միջազգային մրցաշարերին մասնակցելը կասկածի տակ է դրված. մարզիչ

Շրջափակման պատճառով միջազգային մրցաշարերին մասնակցելը կասկածի տակ է դրված. մարզիչ

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում անգամ  Կիոկուշին կարատեի աղջիկների խումբը չի դադարեցրել պարապմունքները։

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի մարզիչ  Ծովինար Ավանեսյանն ասել է, որ նույնիսկ ստեղծված իրավիճակում  ապագա մարզուհիների մեջ չի մարել մարզվելու, հետագայում ձեռքբերումներ ունենալու ցանկությունը։

Нет описания.

Нет описания.

«Չնայած յուրաքանչյուրս անհանգստացած են ստեղծված իրավիճակով, բայց  շարունակում ենք մեր աշխատանքը։

Հովհարային անջատումներով պայմանավորված`  երեկոյան ժամերին  նախատեսված պարապմունքները կազմակերպում  ենք առավոտյան ժամերին։ Այսօր թիմն ունի 25 անդամ, և նրանք հաճույքով են մասնակցում պարապմունքներին:

Ընդունելությունը մեզ մոտ  կազմակերպվում է չորս տարեկանից՝ առանց տարիքային սահմանափակման»,-նշել է մեր զրուցակիցը։

Нет описания.
Նա  տեղեկացրել է, որ թիմի երկու անդամներ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքից են և տրանսպորտի խնդրի  պատճառով այս օրերին  չեն կարողանում մասնակցել պարապմունքներին, մինչդեռ յուրաքանչյուր պարապմունք կարևոր է. առաջիկայում թիմը  պետք է մասնակցի Վրաստանում կայանալիք մրցույթին։ 

Нет описания.

«Հույս ունենանք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շուտով կբացվի, և մենք  կկարողանանք մասնակցություն, ինչու չէ նաև մրցանակային տեղեր ապահովել»,-հավելել է մարզիչը։

  • Կիսվել: