երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շրջափակման պատճառով իմ աշխատանքն էլ, ինչպես շատերինը, տուժել է. Քաղաքացի

Շրջափակման պատճառով իմ աշխատանքն էլ, ինչպես շատերինը, տուժել է. Քաղաքացի

Շուրջ 20 տարի է` Ստեփանակերտի կենտրոնական շուկայում տաղավար վարձակալած` Զոյա Կաֆյանը ժենգյալով հաց է թխում ու դրանով հոգում իր ապրուստը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տիկին Զոյան պատմել է, որ շրջափակման պատճառով իր աշխատանքն էլ, ինչպես շատերինը, տուժել է։

«ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը այստեղ ժենգյալով հաց թխողներին ձեթ ու ալյուր էր տրամադրել, որ կարողանանք մեր գործը  շարունակել, բայց եղածն արդեն վերջանում է։ Մեկ ամիս է, ինչ  չենք ստանում, ոչ էլ վաճառում են: Բայց ժենգյալով հացի պահանջարկն աճել է: Իմ կարծիքով` պատճառը սննդամթերքի սղությունն է»,-ներկայացրել է տիկին Զոյան։
Нет описания.
Նա նշել է, որ անհրաժեշտ կանաչեղենը գնում է գյուղերից եկած վաճառողներից։ Դժգոհում է՝  շատ թանկ են վաճառում։

«Կանաչեղենի փունջը 600 դրամով եմ գնում, կանաչ սոխը՝ 1200-ով։ Ահավոր վիճակ է»,-ընդգծել է մեր զրուցակիցն ու ավելացրել՝ արդեն շուրջ մեկ տարի է՝ իր թխած ժենգյալով հացը վաճառում է 600 դրամով, որ բոլորն էլ կարողանան գնել, ճաշակել ու չի պատրաստվում գինը բարձրացնել։
Нет описания.
«Այս խնդիրներից  ամենածանրը հոգեկան ապրումներն են, որ անհնար է հաղթահարել։ Այնուամենայնիվ, հույսս չեմ կորցնում, որ մի կետից մի լույս կծագի»,-ընդհանրացրել է մեր զրուցակիցը։

  • Կիսվել: