շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Շրջափակման հետևանքով մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը ընթացքում նվազել են շուրջ 200 անգամ. ԱՀ ՄԻՊ

Շրջափակման հետևանքով մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը ընթացքում նվազել են շուրջ 200 անգամ. ԱՀ ՄԻՊ

Նախքան Ադրբեջանի կողմից շրջափակումը Ստեփանակերտ-Գորիս մայրուղով երկկողմանիորեն անցնում էր օրական միջինը շուրջ 2,450 մարդ, ինչը նշանակում է, որ սովորական պայմաններում այս 150 օրվա ընթացքում պետք է մարդկանց տեղաշարժը լիներ շուրջ 367,500 մուտք և ելք:

Այս մասին նշված է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի՝  մայիսի 11-ին հրապարակած արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակում՝  Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հինգ ամսվա (150-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ:

«Այնինչ նշված ժամանակահատվածում միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների միջոցով երկկողմանիորեն տեղափոխվել է 1,839 մարդ (1,124-ը՝ բաժանված ընտանիքների անդամներ, իսկ 715-ը՝ հիվանդներ և ուղեկցող անձինք): Դա նշանակում է, որ շրջափակման հետևանքով մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 200 անգամ»,-սված է ՄԻՊ-ի արտահերթ զեկույցում՝ ընդգծելով, որ նույնիսկ այդ պայմաններում երբեմն խնդիրներ են առաջանում նաև ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի կողմից մարդկանց տեղափոխումների հետ կապված: Նման դեպքերից մեկը արձանագրվել է ապրիլի 4-ին, երբ Հայաստանի Գորիս քաղաքից Արցախի 27 քաղաքացու ռուս խաղաղապահները փորձել են տեղափոխել Ստեփանակերտ, սակայն ճանապարհի արգելափակման հատվածում ադրբեջանական կողմը արգելել է նրանց մուտքը: Հինգ ժամ տևած բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել, ավելին՝ սպասող անձանց հոգեբանական ահաբեկումը հանգեցրել է չորս կանանց ինքնազգացողության վատթարացման, որոնցից երեքի՝ ուշագնացության, ինչի հետևանքով նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն, իսկ մնացած 23-ը ստիպված վերադարձել են Գորիս:

  • Կիսվել: