ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շրջափակման հետևանքով Արցախում անասնաբուծության ոլորտում խնդիր է առաջացել կապված հատիկային և համակցված կերերի ներկրման հետ

Շրջափակման հետևանքով Արցախում անասնաբուծության ոլորտում խնդիր է առաջացել կապված հատիկային և համակցված կերերի ներկրման հետ

Շրջափակման հետևանքով անասնաբուծության ոլորտում առաջացած ամենալուրջ խնդիրը խոզերի ու թռչունների համար հատիկային և համակցված կերերի անհրաժեշտ ծավալների ներկրման դժվարությունն է:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության  Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը՝ հավելելով, որ խնդիրը կարգավորվել է մասնակիորեն, բայց անհրաժեշտ ծավալները դեռևս չեն ապահովվում: 

«Չորային ձմեռվա պատճառով խնդիր է առաջացել մանր եղջերավոր կենդանիների համար բնական կերի հայթայթման հարցում, ինչը ևս հանգեցրել է դրանց գլխաքանակի կորստի: Քանի որ 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրել ենք անասնագլխաքանակի  50 տոկոսից ավելին, ներկայում ունեցածը չի կարող բավարարել բնակչության՝ մսի պահանջարկը: Դեֆիցիտը պատերազմից հետո լրացվում էր ներմուծմամբ, ինչը շրջափակման ընթացքում բարդացել է»,- նշել  է Գ․ Հայրիյանը՝  ձվի պակասը ևս լրացվում է ներկրման հաշվին:
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝  անասնագլխաքանակի՝ հատկապես խոզերի և թռչունների մասով, աճի և դրա դինամիկայի պահպանման պարագայում տարիների ընթացքում հնարավորություն կա մսով բավարարվածության շեմը բարձրացնել:

  • Կիսվել: