ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շրջափակման հետևանքների մեղմացման առաջին միջոցառման շահառու տնտեսվարողներին ավելի քան 687 մլն դրամ է փոխանցվել

Շրջափակման հետևանքների մեղմացման առաջին միջոցառման շահառու տնտեսվարողներին ավելի քան 687 մլն դրամ է փոխանցվել

Ավարտվել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման առաջին միջոցառման շրջանակում տնտեսավարող սուբյեկտներին միանվագ դրամաշնորհի և դրամական աջակցության տրամադրման գործընթացը։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ, միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 2154 տնտեսավարող սուբյեկտներին փոխանցվել է 687,4 մլն դրամ: Նշված գումարից ավելի քան 533 մլն դրամը տրամադրվել է միանվագ դրամաշնորհի միջոցառման շրջանակում գործատուների կողմից 4629 վարձու աշխատողներին վճարված եկամուտների, պահված հարկերի ու սոցիալական վճարների գումարների փոխհատուցման նպատակով:

Սույն թվականի մարտի 31-ի դրությամբ շահառուներին կատարված փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կից հղմամբ:

  • Կիսվել: