երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Շոգ եղանակի հետևանքով Ստեփանակերտը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն

Շոգ եղանակի հետևանքով Ստեփանակերտը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն

ԱՀ <<Ջրմուղ-կոյուղի>> ՓԲԸ տնօրինությունը տեղեկացնում է Ստեփանակերտ քաղաքի բնակչությանը, որ չոր ու տոթ եղանակի հետևանքով քաղաքը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն:

Ընկերությունը ստիպված ջրամատակարարումն իրականացնում է արտիզան-պոմպերով: Հոսանքի հովհարային անջատումների և վառելիքի բացակայության պատճառով արտիզան-պոմպերն աշխատում են կիսով չափ, հովհարային ռեժիմով:

Ընկերությունը խնդրում է բնակչությանը՝ ջրանջատումներից խուսափելու համար հնարավորինս խնայողաբար օգտագործել ջուրը և գիտակցաբար մոտենալ ջրի երբեմն անջատումներին:
Ընկերությունը հայցում է ջրօգտագործողների ներողամտությունը:

  • Կիսվել: