ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Շնորհավորելու շատ բան չկա էլ․ Փաշինյանը՝ Արցախի նոր նախագահին չշնորհավորելու մասին

Շնորհավորելու շատ բան չկա էլ․ Փաշինյանը՝ Արցախի նոր նախագահին չշնորհավորելու մասին

Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար ափսոսում եմ և կարող եմ ասել, որ աշխատանքի ողջ շրջանում մեր միջև եղել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ և փոխըմբռնում։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի նոր ընտրված առաջնորդին՝ Սամվել Շահրամանյանին, կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ, և շատ ծանր պատասխանատվություն է դրված նրա վրա»,– ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե ինչու մինչեւ հիմա չի շնորհավորել Սամվել Շահրամանյանին։

«Մենք այսօր նաև մեր դիրքորոշումներն ու մոտեցումները նաև միջազգային հանրության տրամաբանության հետ համադրելու և չհակադրելու տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք նաև Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնելու նկատառումով, քանի որ մեր ջանքերի կենտրոնացումը պետք է լինի Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, և մենք չպետք է թույլ տանք, որ ավելորդ քաղաքականակացմամբ հարցի հումանիտար էությունը ձևափոխվի քաղաքականի։ Մեր մոտեցումները բխում են այդ տրամաբանությունից»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև շփումը պահպանվում է․ «Կարծում եմ՝ կարևոր է իրավիճակին ծանոթանալու համար առաջին աղբյուրից տեղեկատվություն ստանալ»։

 

  • Կիսվել: