երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Շատ լավ հասկանում են նաև Շառլ Միշելը, ԱՄՆ դեսպանը, որ արցախահայերը Ադրբեջանի կազմում որևէ ապագա չեն կարող ունենալ․ Վրթանեսյան

Շատ լավ հասկանում են նաև Շառլ Միշելը, ԱՄՆ դեսպանը, որ արցախահայերը Ադրբեջանի կազմում որևէ ապագա չեն կարող ունենալ․ Վրթանեսյան

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին եվրոպաբնակ հայերի նամակը հուլիսի 21-ին Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման համատեքստում է։ Այս մասին այսօր ԵՄ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ որպես խաղաղության պայմանագիր փաթեթավորվող փաստաթուղթ, ըստ էության, Արցախի հանձնման փաստաթուղթն է․ «Բոլորս հասկանում ենք, որ արցախահայերը Ադրբեջանի կազմում որևէ ապագա չեն կարող ունենալ։ Դա շատ լավ հասկանում են նաև Շառլ Միշելը, ԱՄՆ դեսպանը, որը երեկ Հ1-ի եթերում հեքիաթներ էր պատմում այն մասին, թե ինչ անվտանգ ու ապահով կապրեն հայերը, շատ լավ իմանալով, թե Ադրբեջանն ինչպես է վերաբերվում թեկուզ իր քաղաքացիներին», - ասաց Վրթանեսյանը։

Նշենք, որ ՀՀ-ում ԵՄ գրասենյակում այսօր փոխանցվեց եվրոպաբնակ հայերի նամակն՝ ուղղված Շառլ Միշելին։

 

  • Կիսվել: