կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շարժման 35-ամյակին նվիրված՝ Ստեփանակերտում կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել

Շարժման 35-ամյակին նվիրված՝ Ստեփանակերտում կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում, Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված, կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում։

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման մեկնարկին ներկաները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան գոյապայքարի ընթացքում զոհված հայորդիների հիշատակին։
 
Բացման խոսքով հանդես է եկել բուհի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը։ Նա կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում առողջ դատողությամբ վերլուծել իրավիճակը:
 
«Քննարկումը նպատակ ունի գնահատելու այն, ինչ կարողացել ենք իրականություն դարձնել տարիներ առաջ. դա մեր ազգային երազանքն է, և այն պետք է արժևորենք։ Այսօր մեր առջև ծառացած խնդիրները բավականին շատ են, և պետք է վերաիմաստավորենք ապրածը, ապա հասկանանք մեր սխալներն ու հետևություններ անենք»,- նշեց Ա. Բաղդասարյանը:
Нет описания.
Բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի խոսքով` մտավորականության շրջանում կազմակերպվող տարաբնույթ քննարկումները Արցախի այօրվա իրավիճակի ճիշտ հանգուցալուծման ելքեր կարող են նախանշել:
 
Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի գնահատմամբ՝ քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորված չեն իսկ արցախյան հարցը վերջնականապես կարգավորված չէ, շարժումը արդիական է լինելու։ Ներկաներն ընդգծեցին միասնական լինելու և մեկ ընդհանուր գաղափարի շուրջ մեկտեղվելու կարևորությունը՝ Արցախը արհավիրքից դուրս բերելու համար։

  • Կիսվել: