երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ

Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին ասված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ  ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

՛՛Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ՝ նշվում է նաև, որ պարեկություն է իրականացվել Շուշիի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում երեք երթուղիներով։

՛՛ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՛՛,-հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: