երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը՝ հավանություն տալով Աղդամով անցնող ճանապարհն օգտագործելու Ադրբեջանի առաջարկին. Վարդանյան

Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը՝ հավանություն տալով Աղդամով անցնող ճանապարհն օգտագործելու Ադրբեջանի առաջարկին. Վարդանյան

Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը՝ հավանություն տալով Աղդամով անցնող ճանապարհն օգտագործելու Ադրբեջանի առաջարկին: Այս մասին իր թվիթերյան էջում գրել էէ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Ըստ նրա՝ միջնորդները նպաստում են նոր խնդիրների առաջացմանը:

՛՛ԵՄ-ի կողմից ադրբեջանական տերմինաբանության ընդունումը Ալիևի ռեժիմի համար կարող է պատրվակ ծառայել արցախցիների դեմ լրացուցիչ հանցավոր գործողությունների համար։ Եվս մեկ լուրջ խնդիր է առաջանում, երբ ժողովրդավարական արժեքների կողմնակից ԵՄ-ն իր նախաձեռնություններում աջակցում է ավտոկրատ Ադրբեջանին՝ դրանով իսկ ակամայից հավանություն տալով էթնիկ զտումների և արցախահայության՝ իրենց նախնիների հողերից բռնի տեղահանման քաղաքականությանը՛՛,-նշել է Վարդանյանը:

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանը առաջարկել էր Արցախ հումանիտար բեռներ ուղարկել Աղդամի ճանապարհով՝ այսինքն իր տարածքով, ինչը ողջունել էր ԵՄ քարտուղար Շառլ Միշելը։

 

  • Կիսվել: