երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ադրբեջանական ԶՈՒ Մարտակերտի ուղղությամբ այս պահի դրությամբ արդեն ամբողջությամբ վերադարձել է իր դիրքերը. Արցախի տեղեկատվական շտաբ

Ադրբեջանական ԶՈՒ Մարտակերտի ուղղությամբ այս պահի դրությամբ արդեն ամբողջությամբ վերադարձել է իր դիրքերը. Արցախի տեղեկատվական շտաբ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում էին կատարել: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Մասնավորապես՝ հակառակորդն առաջ էր քաշել որոշ քանակությամբ կենդանի ուժ՝ փորձելով բարելավել իր դիրքերը չեզոք գոտում։

Նույն օրը՝ երեկոյան, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը համաձայնել էին վերադառնալ ելման դիրքեր։

Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ադրբեջանական կողմն արդեն ամբողջությամբ վերադարձել է իր՝ մինչև վերոնշյալ միջադեպը զբաղեցրած դիրքերը։ Շփման գծի մյուս հատվածներում օպերատիվ-մարտավարական իրավիճակը հանգիստ է»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: