Սեյրան Հայրապետյանը պատգամավորական մանդատից չի հրաժարվի
Մամուլում տարածվել են տեղեկություններ, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կազմակերպած հավաքն Արցախում ավարտվել է ծեծկրտուքով։ Ըստ այդ ինֆորմացիայի՝ հավաքի մասնակիցներից մեկը դանակահարել է Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» խմաբկցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանին, ինչի կապակցությամբ ԱՀ խորհրդարանի պատգամավորը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել։
Մամուլում կան նաև տեղեկություններ, թե վիճաբանությունը եղել է Բաբայանի մտերիմներից մեկի հետ, ինչի պատճառով Սեյրան Հայրապետյանը կարող է նույնիսկ մանդատից հրաժարվել։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սեյրան Հայրապետյանը նախ նշեց, որ ամեն ինչ նորմալ է, ապա ընդգծեց, որ այս պահին միջադեպի հետ կապված մեկնաբանություններ չունի։Մեր այն հարցին կհրաժարվի՞ արդյոք պատգամավորական բանդատից, Հայրապետյանը բացասական պատասխան տվեց։ Սեյրան Հայրապետյանը միայն ավելացրեց, որ խմբակցությունը ևս չի լքի։