հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սերժ Սարգսյանը դիմել է ԵԺԿ նախագահին՝ կապված ԵԽ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողների համատեղ հայտարարության հետ

Սերժ Սարգսյանը դիմել է ԵԺԿ նախագահին՝ կապված ԵԽ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողների համատեղ հայտարարության հետ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն նաև ԵԺԿ  անդամ է, իսկ ԵԽ երեք պաշտոնյաներից երկուսը՝ Տրայան Բասեսկուն և Զելյանա Զովկոն, ԵԽ-ում ԵԺԿ խմբակցության անդամ են, այսօր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական գրությամբ՝ նամակով, դիմել է ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկին՝ այսօր ԵԽ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի հարցերով զեկուցողների՝ արցախյան հարցով միակողմանկի զեկույցի հետ կապված:

Այս մասին 168.am-ին ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցեղները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող նոր ճանապարհի կառուցման հետ:

  • Կիսվել: