ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սերժ Սարգսյանին ավելի լուրջ հարցեր ենք տվել, ոչ թե 400 և 800 հեկտարի մասին. Անդրանիկ Քոչարյան

Սերժ Սարգսյանին ավելի լուրջ հարցեր ենք տվել, ոչ թե 400 և 800 հեկտարի մասին. Անդրանիկ Քոչարյան

Այսօր խորհրդարանական ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ունեցել է բացթողումներ:

Պատասխանելով հարցին, թե նախկինում Սերժ Սարգսյանն ասել էր, որ 800 հեկտար ենք կորցրել, սակայն վերջերս նկարահանված ֆիլմում նշվում է՝ 400 հետկար, Քոչարյանը նշեց. «Պարոն Սարգսյանը ֆիքսեց, որ դա ընդամենը ֆիլմ էր, որպեսզի ֆիլմը դառնա վավերագրական, ֆիլմը նկարահանողը պիտի տիրապետի այն տեղեկատվությանը, որը գտնվում է այն սենյակի պատերի հետևում։ Ֆիլմում հնչեցված բազմաթիվ փաստեր փորձել ենք ճշտել պարոն Սարգսյանից... Մենք ավելի լուրջ հարց ենք տվել, ոչ թե 400-ի և 800-ի։ Մենք ուղղակի ճշտել ենք՝ պարոն Սարգսյանն ինչ է կարծում՝ հակառակորդն իր առջև դրված ռազմական խնդիրը լուծե՞լ է, թե՞ ոչ, այդտեղ կա՞ քաղաքական բաղադրիչ, թե՞ ոչ, մենք ինչքա՞ն ենք պատրաստ եղել դրանից առաջ, հետախուզության տվյալներն ամբողջությամբ արտացոլո՞ւմ են այն տեղեկատվությունը, որը գտնվում է շրջանառության մեջ։ Քննիչ հանձնաժողով հրավիրվող անձինք ցանկի ներսում եղած մարդիկ են, նախատեսված է, որ նրանց պետք է լսենք»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե նիստին արդյոք Սերժ Սարգսյանը թերացողների անուններ հնչեցրե՞լ է,  թե՞ ոչ, Քոչարյաննա ասաց. «Թերացողների անուններ տրվել է նաև Պաշտպանության նախարարության կողմից կազմված վերլուծության մեջ, սակայն վերլուծության մեջ ներառված չեն նաև մի շարք պաշտոնյաներ, որոնք իրենց չեն տեսել այդ թերացումների մեջ, բայց հանձնաժողովը տեսել է նաև այն պաշտոնյաներին, որոնք արտացոլված չեն այդ թերացումների մեջ։ Հանձնաժողովի աշխատանքները կարևոր են նրանով, որ ինքն ի վիճակի է ամբողջացնել այդ ամբողջ տեղեկատվությունը»:

  • Կիսվել: