շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սեփական բանակն այլընտրանք չունի՝ որպես մեր անվտանգության գլխավոր երաշխիք․ Արտակ Բեգլարյան

Սեփական բանակն այլընտրանք չունի՝ որպես մեր անվտանգության գլխավոր երաշխիք․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ:

«Շնորհավոր Մայիսյան եռատոնը և մեծ շնորհակալություն մեր Հայրենյաց պաշտպաններին՝ ողջ և ընկած: Մեր փրկությունը մեր ուժի մեջ է, իսկ ուժը՝ կամքի, իմաստնության, հետևողականության, համարձակության ու գաղափարականության: Արդի մարտահրավերներին համապատասխան սեփական բանակն այլընտրանք չունի՝ որպես մեր անվտանգության գլխավոր երաշխիք»,-գրել է Բեգլարյանը:

 
 

  • Կիսվել: