երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Սարսանգի ջրամբարում ջուրը գրեթե հասել է մեռյալ կետին՝ առաջացնելով լուրջ բնապահպանական խնդիրներ (տեսանյութ)

Սարսանգի ջրամբարում ջուրը գրեթե հասել է մեռյալ կետին՝ առաջացնելով լուրջ բնապահպանական խնդիրներ (տեսանյութ)

Արցախի Հանրապետության 158 օր շարունակվող շրջափակման պայմաններում, հունվարի 9-ից ի վեր՝ արդեն 129 օր է՝ Ադրբեջանը խափանում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող՝ միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով՝ Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը: Արդյունքում՝ Արցախը ստիպված է ապավինել էլեկտրաէներգիայի միայն ներքին աղբյուրներին: Էլեկտրաէներգիայի պահանջարկի շուրջ 70 տոկոսը, բաժին է ընկնում Սարսանգի ջրամբարի ՀԷԿ-ին, ինչի հետևանքով, ջրամբարում ջուրը գրեթե հասել է մեռյալ կետին՝ առաջացնելով լուրջ բնապահպանական խնդիրներ: Այս թեմայով, հայտարարություն-հիշեցում է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:

  • Կիսվել: