ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սամվել Բաբայանը «շատ նորմալ է» համարում Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը

Սամվել Բաբայանը «շատ նորմալ է» համարում Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միասնական Արցախ» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը «շատ նորմալ է» համարում Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը:

«Բա եթե եղել է առաջին փուլ, բա պետք է լինի նաև երկրորդ փուլ, բա մնանք առանց ընտրություն: Նորմալա, որ ընտրություն լինի»,- ասաց Բաբայանը իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում:

ՄԻևնույն ;ամանակ նա նշեց, որ քվեարկել է հանուն Արցախի ապագայի` չցանկանալով նշել, որևէ թեկնածուի անուն: Լրագրողների պնդմանը ի պատասխան Բաբայանը կես կատակ ասաց. «Մասիս Մայիլյանին եմ ընտրել, գոհ եք»:

Միևնույն ժամանակ Նա նշեց, որ կորոնավիրուսի վտանգը ուռճացված է, և կառավարությունը ստիպված է գնացել արտակարգ դրություն հայտարարելու քայլին` տուրք տալով հասարակական խուճապին: «Ես գտնում են, որ մենք պետք է վերադառնանք բնականոն կյանք, և զարգացնենք տնտեսությունը, միայն այդ կերպ կլինի ստիպել Ադրբեջանին արցախյան հարցում մեզ հետ հաշվի նստել»,- հավելեց Բաբայանը:

Նա նաև հավաստեց, որ նախագահի թեկնածու, արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ, ում սատարում եր առաջին փուլում, ունի «նորմալ» հարաբերություններ: Խոսելով կոալիցիայի մասին` նա ասաց, որ դա պետք է մեծամասնություն ստացած ուժը («Ազատ Հայրենիք-ՔԴՄ» դաշինք) նախաձեռնի:

«Ես պատրաստ եմ համագործակցել ծրագրերի շուրջ, այլ համագործակցություն ինձ համար ընդունելի չէ»,- հավաստեց Բաբայանը, պնդելով, որ ոչ մի պաշտոնի չի հավակնում, թեև պատրաստվում է բնակվել Արցախում:

Նա նաև հերքեց այն լուրերը, որ իրեն արգելել են ռուսաստան գնալ: Նշենք, որ նախագահական երկրորդ փուլում միմյանց հետ մրցում են «Ազատ Հայրենիք-ՔԴՄ» դաշինքի առաջնորդ Արայիկ Հարությունյանը և արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Ընտրությունները ընթանում են արտակարգ իրավիճակի պայմաններում, հատում սանիտարահիգիենիկ միջոցառումների ներքո:

  • Կիսվել: