Սամվել Բաբայանը մանրամասներ է ներկայացրել Արցախի ղեկավարության՝ Բաքվի բանտում հայտնվելու մասին (տեսայութ)
Արցախի ղեկավարությունը ձերբակալվել է հոկտեմբերի 3-ին․ Արցախում մարդ չկար։ Այս մասին Aysor. am-ին տված հարցազրույցում ասել է Սամվել Բաբայանը։
Նրա խոսքով՝ Արցախի Ներքին գործերի նախարարության և ղեկավարության անվտանգության աշխատողներն էին միայն Արցախում:
՛՛Նրանք եկել են, որ Հակարին անցնեն, ադրբեջանցին կանգնեցրել է և ասել, որ մինչև ձեր ղեկավարները չհանձնվեն, մենք ձեզ չենք թողնելու գնաք, ձեզ տանելու ենք Բաքու։
Հետ են տվել այդ մարդկանց։ Այդ մարդիկ գնացել են մի ամբողջ գիշեր բանակցել են այդ ղեկավարների հետ, որոնք Իվանյանում էին, ռուս խաղաղապահների մոտ, համոզել, որ գնան ինչ-որ մի տուն, որտեղ ադրբեջանցիների հետ հանդիպեն։ Ղեկավարները գնացել են այնտեղ, նրանց ձերբակալել են ադրբեջանցիները։
Այն մարդիկ, ովքեր պիտի ապահովեին ղեկավարության անվտանգությունը, հելել-եկել են ՀՀ։ Նրանք 2 տարբերակ ունեին՝ կա՛մ պիտի սպանեին ղեկավարներին, կա՛մ նրանց անվտանգ հանեին այնտեղից, բայց նրանք ընտրել են երրորդ տարբերակը, որ հանձնեն Ադրբեջանին՛՛,-մանրամասներ է ներկայացրել Բաբայանը: