ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սամվել Բաբայանը կնշանակվի Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար

Սամվել Բաբայանը կնշանակվի Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար

Սամվել Բաբայանը կնշանակվի Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ վերջնական որոշումը կայացվել է երեկ` նրա երևանյան այցի ժամանակ, երբ տեղի է ունեցել հանդիպում Սամվել Բաբայանի հետ: Հարությունյանը հավաստեց, որ Բաբայանը երբեք իրեն պաշտոնի առաջարկ չի արել, այլ միշտ ընդգծել է, որ պատրաստ է համագործակցել ծրագրերի շուրջ: «Պաշտոնի առաջարկությունը ես եմ արել նրան, հաշվի առնելով, որ Բաբայանը գլխավորում է Արցախի ձայների քանակով թվով երկրորդ քաղաքական ուժը: Այնպես որ այստեղ ոչ մի քաղաքական առևտուր չկա»,- հավաստեց Հարությունյանը` հավելելով, որ այս նշանակումը պետք է դիտարկել իր կողմից առաջարկած համերաշխության մթնոլորտի տեսանկյունից:

Նա նաև շեշտեց, որ Անվտանգության խորհրդի ֆունկցիաները կփոփոխվեն:

  • Կիսվել: