երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սամվել Բաբայան, երկրորդ ուժն եք, նորմա՞լ է, որ Դավիթ Իշխանյանին ընտրեք. Էլի Աշոտ Ղուլյան եք խաղո՞ւմ. Տիգրան Պետրոսյան

Սամվել Բաբայան, երկրորդ ուժն եք, նորմա՞լ է, որ Դավիթ Իշխանյանին ընտրեք. Էլի Աշոտ Ղուլյան եք խաղո՞ւմ. Տիգրան Պետրոսյան

Զիջելով խաղաղության չեն հասնում, մենք կստանանք եւ ամոթ, եւ պատերազմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։

«Այսօր Արցախի հետ եք այսպես վարվում, վաղը Սյունիքի ժողովրդի հետ եք այդպես անելու: Սա վտանգավոր է:  Այս շաբաթվա ընթացքում մենք պետք է հարցերը լուծենք: Այստեղ սով է սկսվելու, այստեղ երեխեքն արդեն լուրջ խնդիրներ ունեն: Այս իրավիճակում մենք չենք կարող երեխեքին այստեղ պահել, պետք է լուծում գտնել»,-ասաց նա:

Տիգրան Պետրոսյանը խոսեց նաեւ Արցախում ներքաղաքական խնդիրների մասին. «Վերջերս ԱԺ-ում նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել, Դավիթ Իշխանյանի անունն են տալիս: Դավիթ Իշխանյանին որպես մարդ ես հարգում եմ, բայց եկեք հասկանանք: Դուք նորից Աշոտ Ղուլյան եք խաղում, դուք պետականություն չեք ուզում, դուք չեք թողնում՝ մենք պետականություն ունենանք: Ո՞նց կարող է ԱԺ-ում երեք հոգանոց խմբակցությունից ընտրել ԱԺ նախագահ, այն էլ շատ մեծ կասկածներ կան, թե ոնց են էդ ԱԺԿ-ն, ՀՅԴ-ն ընտրվել Բակո Սահակյանի օրոք: Հիմա կա «Ազատ հայրենիք»  մեծամասնություն: Լավ, «Ազատ հայրենիքը» հասկացանք, Արայիկ Հարությունյանն ասում է՝ դուք բան արեք, բաց Սամվել Բաբայան, երկրորդ ուժն եք, նորմա՞լ է, որ Դավիթ Իշխանյանին ընտրեք: Ժողովուրդը ձեզ մանդատ է տվել, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ ՀՅԴ-ի ներկայացուցչին առաջ բերել, մանավանդ, որ ՀՅԴ-ի մեջ մարդիկ կան, որ նույնիսկ իրավունք էլ չունեն բերանը բացելու:

Եթե որոշում կայացնելու լինեն, սեղանի շուրջ պետք է նստած լինեն այն մարդիկ, որոնց ընտանիքները այստեղ են, որոնք մասնակցել են պատերազմին, որ ճիշտ որոշում կայացնենք, թե չէ «ուռա հայրենասիրությունը» մեզ հասցրել է չգիտեմ որտեղ:

Կոնկրետ Դավիթ Իշխանյանին նշանակելը կոնկրետ մեր պետականության վրա ծիծաղել է նշանակում, որովհետեւ դա լուրջ չի»,-ընդգծեց Տիգրան Պետրոսյանը:

Նա հավելեց, որ պատերազմից հետո կոռուպցիան ու բեսբրեդելը ավելի է կոտրել Արցախի ժողովրդին. «Դրա ամբողջ մեղավորությունը Արայիկ Հարությունյանի եւ որոշ պաշտոնյաների  վրա է: Նրանք այնքան են իրականությունից կտրված, որ մինչեւ հիմա չեն գիտակցում՝ ինչո՞ւ ենք մենք պատերազմ կրվել: Նույն նախկիններըմ, ներկաները ինչ-որ խմբավորումներ են ստեղծել, տակից լիդերներ են խաղում, հարցեր են լուծում: Ամեն ինչը ջրի երես եմ հանելու: Ուղղակի դուք  երկրորդական նշանակություն ունեք այս ճակատագրական պահին: Բայց մեր ձեռքերը ձեզ էլ է հասնելու: Պատերազմից հետո միակ կառույցը, որ որոշակի ժողովրդական մանդատ ունի, դա մեր կառույցն է, որովհետեւ հավաքներ ենք արել, ստիպել, որ Արայիկ Հարությունյանն այս կառույցը սարքի: Չենք թողնելու ինչ-որ մեկը մեր ասածներն անտեսի, ականջները կտրելու ենք չոբանի շուն սարքենք»,-ընդգծեց Տիգրան Պետրոսյանը:

  • Կիսվել: