երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Սա արցախահայության համար ճանապարհ է դեպի երկրորդ Սումգայիթ. «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժում

Սա արցախահայության համար ճանապարհ է դեպի երկրորդ Սումգայիթ. «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժում

՛՛՛Արցախի անվտանգության և զարգացման ճակատ՛՛ հանրային շարժման երիտասարդական թևի նախաձեռնությամբ այսօր բետոնե արգելապատնեշներ են տեղադրվել Ակնա(Աղդամ) Ստեփանակերտ ճանապարհի սահմանագծին: Այս մասին ասված է շարժման ֆեյսբուքյան էջում:

՛՛Շարժումն անթույլատարելի է համարում այդ ճանապարհի օգտագործման մասին որևէ հայտարարություն: Մենք դա համարում ենք կարմիր գծերի խախտում և Արցախի հայաթափման ուղիղ ճանապարհ:

Սա արցախահայության համար ճանապարհ է դեպի երկրորդ Սումգայիթ:
Շարժման երիտասարդներին միացել են նաև ասկերանցիները: Ակցիայի մասնակիցներն ընդգծել են, որ Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ և իրենք պատրաստ են դիմանալ ցանկացած զրկանքի՝ հանուն ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախի՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ Արցախի ՆԳՆ-ի, սոցցանցային լուրերը, թե իբր Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները  հումանիտար օգնություն են տեղափոխում, ապատեղեկատվություն է։ 

՛՛Ֆեյսբուք՛՛ սոցիալական ցանցում հերթական ապատեղեկատվությունն է տարածվում առ այն, թե իբր Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները  հումանիտար օգնություն են տեղափոխում։

ՆԳ նախարարությունը վստահեցնում է, որ Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի Ակնա որևէ տրանսպորտային միջոց չի անցել, առավել ևս հումանիտար բեռներ չեն տեղափոխվել։

Նախարարությունը միաժամանակ կո'չ է անում,  տուրք չտալ չճշտված տեղեկություններին և զերծ մնալ պառակտողական ու զրպարտիչ գործողություններինից։

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները այդ անցակետում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, մշտական դիտարկման տակ պահելով Ասկերան քաղաքի և հարակից բնակավայրերի անցուդարձը՛՛,-հայտնել էին ԱՀ ՆԳՆ-ից:

  • Կիսվել: