ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո Արցախի ՆԳՆ ստորաբաժանումներում տնօրհնեքների կարգ է արվել

Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո Արցախի ՆԳՆ ստորաբաժանումներում տնօրհնեքների կարգ է արվել

ՆԳ նախարարության հոգևոր պատասխանատու Տեր Ներսես քահանա Ասրյանը հերթական հանդիպումն է ունեցել ԱԻՊԾ ծառայողների հետ, որի շրջանակում իրականացրել է տնօրհներքի կարգ:

Հոգևորականը օրհնել է փրկարարաների հայրենանվեր առաքելությունը և աղոթել ծառայության անշեղ ընթացքի համար:

Նախարարության հոգևոր պատասխանատուն երկրի համար այս բարդ ու պատասխանատու շրջափուլում ներկաներին մաղթել է սեր և միասնականություն՝ մեզ պարտադրված մարտահրավերներին դիմակայելու համար, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել առանձին հանդիպումներ ունենալ բոլոր ցանկացողների հետ:

ԱԻ պետական ծառայությունում այսօրինակ հանդիպումները հաճախակի են կազմակերպվում և կրում են շարունակական բնույթ՝ նաև ոստիկանության համակարգում ծառայողների հետ:

Ավանդույթ է դարձել նաև Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո ՆԳՆ ստորաբաժանումներում տնօրհնեքների կարգի կատարումը:

նկար

  • Կիսվել: