չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապ մտնելու հիշատակության տոնին` Արցախի Կաղարծու մատուռում Պատարագ է մատուցվել

Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապ մտնելու հիշատակության տոնին` Արցախի Կաղարծու մատուռում Պատարագ է մատուցվել

Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապ մտնելու հիշատակության տոնին` մարտի 25-ին, թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես Աբրահամյանի  հանդիսապետությամբ և ձեռամբ արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանի՝  առաջին անգամ Մարտունի շրջանի Կաղարծի գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ մատուռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Այս մասին տեղեկացնում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմից՝ հավելելով, որ Պատարագին մասնակից էին թեմի հոգևորականներ և Հայ Եկեղեցու հավատավոր զավակներ:

  • Կիսվել: