շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսաստանն իր հանձնառությունները պետք է կատարի, հակառակ դեպքում կդառնա Արցախում հայերի ցեղասպանության հանցակիցը․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան առջև

Ռուսաստանն իր հանձնառությունները պետք է կատարի, հակառակ դեպքում կդառնա Արցախում հայերի ցեղասպանության հանցակիցը․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան առջև

«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հերթական պիկետն է կազմակերպել Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև։

Նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը դիմելով ՌԴ դեսպանին, ասաց, որ «Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը դիմում է նրան՝ Արցախում ստեղծված ծանր իրավիճակով պայմանավորված։ Նախաձեռնության անդամը նշեց, որ ռուսական Զինված ուժերի ներկայությունն Արցախում պետք է պատնեշ լինի ճնշման ցանկացած ձևի դեմ, սակայն, ռուս խաղաղապահների՝ Արցախ մուտք գործելուց ի վեր ականատես ենք մի սարսափելի գործընթացի, որի ընթացքում հայ ժողովուրդն Ադրբեջանի կողմից ենթարկվում է հայաթափման։

Նախաձեռնության անդամները պահանջեցին, որ Ռուսաստանն իր հանձնառությունները հրատապ կատարի մարդկության առաջ, հակառակ դեպքում կդառնա Արցախում հայերի ցեղասպանության հանցակիցը։

Ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն։

  • Կիսվել: