շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արցախցիները սկզբում ընդվզել են, չեն թույլատրել ՌԴ բեռների մուտքն Արցախ, հետո համաձայնության են եկել

Արցախցիները սկզբում ընդվզել են, չեն թույլատրել ՌԴ բեռների մուտքն Արցախ, հետո համաձայնության են եկել

Ռուսաստանի Դաշնության կողմից Արցախի Հանրապետություն ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա- Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի խոսքով՝ «Տանկ» հուշակոթողի մոտ հավաքված մտահոգ քաղաքացիները սկզբում ընդվզել են, չեն թույլատրել ավտոմեքենայի մուտքն Արցախ, այնուհետև համաձայնության են եկել, որից հետո Ռուսաստանի Դաշնության Կարմիր խաչի բեռնատարը ոստիկանության ուղեկցությամբ հասել է մայրաքաղաք Ստեփանակերտ։

  • Կիսվել: