շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսական խաղաղապահ առաքելությունը հաստատեց Շուշիի մոտակայքում հայ բնակչի սպանությունը ադրբեջանական ԶՈւ-ի կողմից

Ռուսական խաղաղապահ առաքելությունը հաստատեց Շուշիի մոտակայքում հայ բնակչի սպանությունը ադրբեջանական ԶՈւ-ի կողմից

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը հաստատել է Շուշիի մոտակայքում հայ բնակչի սպանությունը ադրբեջանական զինուժի կողմից, տեղեկանում ենք Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորամիավորման պաշտոնական տեղեկագրից:

Ըստ ՌԴ Պաշտպանության նախարարության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման գործունեության մասին 2021 թ. նոյեմբերի 9-ի ինֆորմացիոն տեղեկանքի՝ նոյեմբերի 8-ին, Երևանի ժամանակով 14:40-ի սահմաններում, ադրբեջանական կողմը Շուշիի շրջանում կրակ է բացել բանվորների չորս հոգանոց խմբի վրա, ինչի հետևանքով երեքը մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ մեկը սպանվել է:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ հետաքննում է միջադեպը՛՛:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ անձ սպանվել էր:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: