երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ռուս խաղաղապահները ԼՂ Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման դեպք են արձանագրել

Ռուս խաղաղապահները ԼՂ Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման դեպք են արձանագրել

 Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպք է արձանագրվել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
 
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ համատեղ քննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,– ասված է հաղորդագրությունում։
ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը նաև շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ։
 
Խաղաղապահները մարդասիրական բեռով 1 ավտոշարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
 
Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում 0,8 հա տարածք է մաքրվել։

  • Կիսվել: