ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուս խաղաղապահները 3 մարդասիրական ակցիա են իրականացրել Արցախում

Ռուս խաղաղապահները 3 մարդասիրական ակցիա են իրականացրել Արցախում

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կամավորների հետ մարտի 21-ից 23-ը երեք համատեղ մարդասիրական ակցիա են անցկացրել՝ այցելելով Ստեփանակերտի 12 դպրոցներ։ Այս մասին հայտնում է ՌԴ խաղաղապահ զորախումբը՝ տելեգրամյան ալիքում։

«Այցի ընթացքում ավելի քան 2600 պարենային փաթեթ է փոխանցվել սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքներին։

Զինծառայողներն ու կամավորները 220 պարենային փաթեթ են փոխանցել արվեստի դպրոցի աշխատակիցներին եւ տարբեր հասարակական կազմակերպությունների, ինչպիսիք են ՝ «փախստականների միությունը», «Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքը», «Աֆղանստանի վետերանների միությունը» եւ «Հայ-ռուսական Կազակական միությունը»»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: