հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ռուս խաղաղապահներն արցախցուն հանձնել են հայկական կողմին

Ռուս խաղաղապահներն արցախցուն հանձնել են հայկական կողմին

Այսօր առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշիի քաղաքի անցակետի մոտ, նռնակ նետած անձին ռուս խաղաղապահները ժամը 15:00-ին հանձնել են հայկական կողմին։

Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին մոտ կանգնած մեր աղբյուրները։

Աղբյուրը նաև պարզաբանեց, որ ռուս խաղաղապահներն արցախցուն պահում էին իրենց մոտ՝ զուտ անվտանգության նկատառումներից ելնելով։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել էր։
Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ: Այս մասին փոխանցում է ԱՀ ԱԱԾ-ն։ 

  • Կիսվել: