կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ռուս խաղաղապահներն անցած օրվա ընթացքում ապահովել են 190 տոննա պարենի և վառելիքի առաքում Ղարաբաղի խաղաղ բնակչության համար. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն անցած օրվա ընթացքում ապահովել են 190 տոննա պարենի և վառելիքի առաքում Ղարաբաղի խաղաղ բնակչության համար. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ իրականացվել է խաղաղ բնակչության հերթական տեղափոխումը Մարտունու շրջանից։ Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ է տեղափոխվել 70 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի ՊՆ-ից:

՛՛Բացի այդ, ռուս խաղաղապահներն անցած օրվա ընթացքում ապահովել են 190 տոննա պարենի և վառելիքի առաքում Ղարաբաղի խաղաղ բնակչության համար:

Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում շարունակում է մնալ 715 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 402 երեխա։ Կազմակերպվել է նրանց տեղավորումը, սնունդը և բժշկական օգնության տրամադրումը:

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակական փոխգործակցություն է պահպանում Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: