ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուբեն Վարդանյանը կաևորել է ռուս խաղաղապահների դերը Արցախի անվտանգության երաշխավորման հարցում

Ռուբեն Վարդանյանը կաևորել է ռուս խաղաղապահների դերը Արցախի անվտանգության երաշխավորման հարցում

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը կաևորել է ռուս խաղաղապահների դերը Արցախի անվտանգության երաշխավորման հարցում:

Այս մասին նա ասել է իր տելեգրամ ալիքում՝ պատասխանելով օգտատերերի հարցերին:

՛՛Ռուս խաղաղապահների ներկայությունը շատ կարևոր տարր է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորման համար՛,-մասնավորապես նշել է Վարդանյանը:

Նա նաև հավելել է. ՛՛Խորապես համոզված եմ՝ այն, ինչ հիմա կատարվում է մեզ հետ այս շրջափակման և էթնիկ զտումների պայմաններում... այստեղ 2000 ռուս զինվորների և սպաների առկայությունն անվտանգության երաշխիքների շատ կարևոր տարր է՝ այո՛, թերի, այո՛, ցավոք, սահմանափակ մանդատով, քիչ թվով, թեթև զենքերով...՛՛:

Վարդանյանի խոսքով՝ մեզնից շատ բան է կախված։ ՛՛Եթե մենք կարողանանք որքան հնարավոր է համախմբվել, որքան հնարավոր է՝ աշխարհին ցույց տալ, որ չենք լինելու Ադրբեջանի կազմում, որ ամեն ինչ անելու ենք հայրենի հողում ապրելու համար, վստահ եմ, որ և՛ համաշխարհային հանրությունը, և՛ Ռուսաստանը կանեն ամեն ինչ, որպեսզի խաղաղապահներն ավելի երկար մանդատ ունենան, ավելի շատ զենք ունենան»,- ասել է Վարդանյանը։

 

  • Կիսվել: