ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուբեն Վարդանյանը բնակություն է հաստատել իր նախկին օգնականի տանը․ «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանը բնակություն է հաստատել իր նախկին օգնականի տանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռուբեն Վարդանյանն Արցախում բնակվում է իր նախկին օգնական Արմեն Հակոբջանյանի տանը, որի հետ հասցրել է մտերմանալ:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Արմեն Հակոբջանյանից, որը չհաստատեց, բայց ոչ էլ հերքեց տեղեկությունը՝ հորդորելով Ռուբեն Վարդանյանի հետ կապված հարցերով դիմել անձամբ Վարդանյանին:

Երբ ասացինք, որ հարցը նաեւ իրեն է առնչվում, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, Վարդանյանը հենց իր տանն է մնում, Հակոբջանյանը կրկին չցանկացավ մեկնաբանություն տալ:

Ռուբեն Վարդանյանն իր պաշտոնանկությունից հետո հայտարարել էր, որ չի հեռանալու Արցախից եւ այնտեղ է իր գործունեությունը շարունակելու:

Վերջինս Արցախ էր եկել հենց նախագահ Արայիկ Հարությունյանի հրավերով եւ նրա առաջարկով էլ ստանձնել էր պետնախարարի պաշտոնը:

Ավելին՝ մինչ պաշտոն ստանձնելը Ռուբեն Վարդանյանը բնակվել է «Պարկ հոթել» հյուրանոցում, մինչեւ հասցրեց մտերմանալ Արցախի գրեթե բոլոր պետական մրցույթների հաղթող, «կոռուպցիայի հետ սերտ հարաբերոթյուններ ունեցող» Արման Հակոբջանյանի հետ եւ հիմա Ստեփանակերտի նրա տանն է ապրում:

Հիշեցնենք, որ Վարդանյանը, Արայիկ Հարությունյանի որոշմամբ, 6 ամիս պաշտոնավարելուց հետո ազատվեց պետնախարարի պաշտոնից:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: