հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուբեն Վարդանյանն ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Մանգասարյանին

Ռուբեն Վարդանյանն ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Մանգասարյանին

ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Մանգասարյանին, հայտնում են  ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից:

Շնորհակալություն հայտնելով նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանին դժվար ժամանակահատվածում նախարարի պարտականությունները կատարելու համար՝ պետական նախարարը բարձր է գնահատել վերջինիս մասնագիտական որակներն ու նվիրվածությունն աշխատանքի նկատմամբ:
 
Արմեն Մանգասարյանին հաջողություններ մաղթելով նոր աշխատանքում՝ Ռուբեն Վարդանյանն ընդծել է, որ տվյալ պարագայում ոչ թե շնորհավորանքի խոսքեր պետք է ասել, այլ շնորհակալության, որովհետև սոցիալական ոլորտը մեր երկրի ամենածանր և  աշխատատար ճյուղերից է: Ռուբեն Վարդանյանը հույս է  հայտնել, որ մեկտեղելով նորանշանակ նախարարի մասնագիտական կարողություններն ու աշխատակիցների փորձառությունը, լավագույնս կիրականացվեն նախանշված ծրագրերը:
 
Արմեն Մանգասարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ նշելով, որ առաջադրված պահանջների և ծրագրերի արդյունավետ իրականացման համար կարևոր նախապայման է լինելու ամենօրյա հետևողական և նվիրված աշխատաոճը:

  • Կիսվել: