շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
РИА Новости-ն հեռացրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցից երկու հոդված

РИА Новости-ն հեռացրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցից երկու հոդված

Ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը իր կայքից հեռացրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցից երկու հոդված։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալության մոսկովյան թղթակիցը։

Ավելի վաղ Ադրբեջանն այս հարցազրույցի պատճառով արգելափակել էր ռուսական գործակալության կայքն իր երկրի տարածքում ու ԱԳՆ-ի մակարդակով դատապարտող հայտարարություն էր ուղղել ՌԴ-ին։

Արգելափակման համար հիմք է հանդիսացել այն, որ ռուսական պետական ​​գործակալությունը վերջերս հարցազրույց էր հրապարակել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ։

Նշենք, որ Բեգլարյանն անդրադարձել էր Ադրբեջանում ռուսական «ՌԻԱ Նովոստի»–ի անհասանելիությանը, նշելով․

«Սա հերթական օրինակն է, թե ադրբեջանական իշխանությունները որքան են վախենում ճշմարտությունից, քանի որ այդ հարցազրույցում ներկայացրել եմ ոչ միայն հայերիս, այլ նաև Ռուսաստանի դեմ ադրբեջանական հանցագործություններն ու ագրեսիվ գործողությունները, ինչպես նաև Արցախի ներկային ու ապագային առնչվող իրականությունն ու մեր հստակ դիրքորոշումները՝ առանց որևէ ագրեսիվ խոսքի ու պրոպագանդիստական ձևակերպումների»:

  • Կիսվել: