ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն չի հաղորդել ադրբեջանական անցակետի տեղակայման մասին

ՌԴ ՊՆ-ն չի հաղորդել ադրբեջանական անցակետի տեղակայման մասին

ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է իր խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին հաղորդվում է Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի ապրիլի 23-ի ամենամյա տեղեկագրում։

«Երեսուն դիտարկվող դիրքերում ռուսաստանյան խաղաղապահների կողմից իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողություն է իրականացվում։ Անցած օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել։

Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջանների երեք ուղղություններով։

Ապահովվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հումանիտար բեռներով ավտոշարասյան ուղեկցումը։

2020 թ․ նոյեմբերի 23-ից ՌԴ խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերի կողմից չպայթած ականներից ու արկերից մաքրվել է ընդհանուր հաշվով 2532,2 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26790 պայթյունավտանգ առարկա։

Ռուսաստանյան խաղաղապահների անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխման համար մշտական կապ է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբերի հետ»,- ասվում է հաղորդման մեջ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն այսօր պաշտոնապես հայտարարել է Լաչին (Բերձոր)-Ստեփանակերտ ճանապարհին ստուգիչ անցագրային կետ տեղակայելու մասին։  

  • Կիսվել: