հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն Բաքվում կամ Երևանում չի քննարկում ԼՂ-ից խաղաղապահների դուրսբերման հարցը. աղբյուր

ՌԴ ՊՆ-ն Բաքվում կամ Երևանում չի քննարկում ԼՂ-ից խաղաղապահների դուրսբերման հարցը. աղբյուր

Տեղեկությունն այն մասին, թե ՌԴ ՊՆ պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման հարցը, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին:

«Մի շարք լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է Ղարաբաղից ռուսական խաղաղապահ առաքելության դուրսբերումը, չի համապատասխանում իրականությանը։ Խոսքը խաղաղապահների ընթացիկ գործունեությանը վերաբերող շփումների մասին է»,- նշել է գործակալության աղբյուրը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: