չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՌԴ ՊՆ-ն արձանագրում է՝ Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանում հատել է շփման գիծը, զբաղեցրել 2054,0 նշագիծը՝ խախտելով եռակողմ հայտարարությունը

ՌԴ ՊՆ-ն արձանագրում է՝ Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանում հատել է շփման գիծը, զբաղեցրել 2054,0 նշագիծը՝ խախտելով եռակողմ հայտարարությունը

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում, տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

՛՛Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպք։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերով փաստի առթիվ քննություն է իրականացվում:

2023թ. մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը, խախտելով Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, հատել է կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում, զբաղեցրել 2054,0 (Սարիբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արևելք) նշագիծը և անցել հենակետի ինժեներական կահավորմանը:

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում՝ ուղղված ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելուն և հակամարտող կողմերի կողմից փոխադարձ սադրանքներ թույլ չտալուն:

Ադրբեջանական կողմին ներկայացվել է պետությունների ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների դրույթների պահպանման, ինժեներական աշխատանքների դադարեցման և ազգային զինված ուժերի ստորաբաժանումները նախկինում զբաղեցրած դիրքեր հետ քաշելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին պահանջը:

Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել:

Ապահովվել է մարդասիրական բեռով ռուսական խաղաղապահ զորակազմի ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը: Օրվա ընթացքում մաքրվել է 0,5 հա տարածք:

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2522,5 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26779 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: