ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՌԴ Պետդումայում Ադրբեջանին կոչ են արել պահպանել Արցախի կրոնական սրբավայրերը

ՌԴ Պետդումայում Ադրբեջանին կոչ են արել պահպանել Արցախի կրոնական սրբավայրերը

Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական միությունների հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովը կոչ է արել Ադրբեջանին պահպանել Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող կրոնական սրբավայրերը և պահպանել դրանց հասանելիությունը, հայտնում են Գավրիլովի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Գավրիլովը, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք հուսով ենք, որ համապատասխան միջազգային իրավունքի սկզբունքներին և հավատացյալների իրավունքների պաշտպանությանը՝ Ղարաբաղի կրոնական սրբավայրերն ու վանքերը կպահպանվեն: Պետք է ապահովվի հասանելիությունը կրոնական օբյեկտներին` ինչպես մզկիթներին, այնպես էլ քրիստոնեական եկեղեցիներին: Ապահովելով անվտանգությունն ու ազատ մուտքը դեպի կրոնական սրբավայրեր՝ Ադրբեջանը ցույց կտա իր քաղաքակրթվածությունը՛՛:

Նա նաև ասել է, որ Ղարաբաղում և առհասարակ՝ այն շրջաններում, որոնք անցնում են Ադրբեջանին, ՛՛գտնվում են Սիրիայից ժամանած բազմաթիվ ծայրահեղականներ՛՛:

՛՛Ես տեսել եմ ահաբեկիչների գործունեության հետևանքները՝ հատկապես Սիրիայում նրանց գրաված վայրերում, առաջին հերթին Մաալուլի Սուրբ Ֆեքլա վանքում, որտեղ ոչնչացվել էր քրիստոնյա բնակչությունը, ավերվել էին վանքեր և տաճարներ: Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը կարող են անհրաժեշտ ջանքեր գործադրել, որպեսզի զինյալները լքեն Ղարաբաղը՛՛,-հավելել է Գավրիլովը:

  • Կիսվել: