երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՌԴ խաղաղապահները Ղարաբաղում անում են հնարավոր ամեն բան կարգն ապահովելու համար. Պեսկով

ՌԴ խաղաղապահները Ղարաբաղում անում են հնարավոր ամեն բան կարգն ապահովելու համար. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ռուս խաղաղապահների կողմից իրենց պարտականությունները չկատարելու մասին, լրագրողներին ասել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում նրանք անում են հնարավոր ամեն բան՝ ապահովելու համար կարգը եւ հանդարտությունը եւ գործում են բացառապես ստորագրված համաձայնագրերին համապատասխան, գրել է «Газета»-ն։  

«Ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի ապահովեն կարգն ու հանդարտությունն այն տարածքներում, որտեղ իրենք աշխատում են։ Նրանք գործում են բացառապես այն փաստաթղթերի ոգուն ու տառին համապատասխան, որոնք ստորագրվել են երկրների միջեւ»,- ասել է նա։

Պեսկովի խոսքով՝ Ռուսատանը կշարունակի քննարկել այս թեման հայկական կողմի հետ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: