երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ դեսպանը Սյունիքի ղեկավարության հետ քննարկել է արցախահայության խնդիրները

ՌԴ դեսպանը Սյունիքի ղեկավարության հետ քննարկել է արցախահայության խնդիրները

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը եղել է Սիսիանում ու Գորիսում, այսօր այցելել է մարզկենտրոն Կապանում, այցելել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Հայտնում է Sputnik Արմենիան։

Մարզպետը հայտնել է, որ արցախցիների 99 տոկոսը նպատակ չունի վերադառնալու ԼՂ, քանի որ վտանգ են տեսնում իրենց նկատմամբ ադրբեջանիների հնարավոր բռնություններից։

ՌԴ դեսպանը մարզպետ Ղուկասյանից հետաքրքրվել է, թե ինչի կարիք կա մարզում` արցախահայությանն  օգնություն տրամադրելու համար։ Կոպիրկինը նաև նշել է, որ Ռոսսոտրուդնիչեստվոն և Մոսկվայի տունը պարբերաբար օգնություն են ցուցաբերում ու շարունակում են աջակցել Արցախից տեղահանվածներին։

  • Կիսվել: