շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության հիմնական պատճառը

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության հիմնական պատճառը

Տարածաշրջանային հարցերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերին ԼՂ կարգավիճակի հարցը սերունդներին թողնելու ջենթլմենական պայմանավորվածությունը պահպանելու փոխարեն, ենթարկվեց Արևմուտքի հորդորներին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
 
«Պրահայում և Բրյուսելում նա որոշեց գործել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ ճանաչելով Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Սա հիմնովին փոխեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման պայմանները, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարգավիճակը։ Հայաստանի ղեկավարության անհեռատեսության պատճառով հնարավոր չեղավ կյանքի կոչել Հայաստանի անվտանգության ամրապնդման ոլորտում մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես՝ Փաշինյանը չստորագրեց վեց երկրների արտգործնախարարների կողմից արդեն համաձայնեցված որոշումը ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու մասին»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ 
 
Նշվում է, որ «իրավիճակը թեժացել է նաև պաշտոնական Երևանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Լեռնային Ղարաբաղում հայկական զինված ուժերի շարունակական ներկայության ժխտումը, ինչն էլ դարձավ վերջին սեպտեմբերյան էսկալացիայի հիմնական պատճառներից մեկը»։
 
«Սեպտեմբերի 20-ին ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի մնացած ստորաբաժանումների դուրսբերման և «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի» լիակատար զինաթափման, ծանր տեխնիկայի և սպառազինության դուրսբերման մասին բացահայտեց իրական պատկերը և ստեղծեց կայուն դեէսկալացիայի նախադրյալներ», - նշել է ՌԴ ԱԳՆ-ից։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: