կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
ՌԴ ԱԳ փոխնախարարը ՌԴ-ում ՀՀ-ի և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում և ԼՂ-ում

ՌԴ ԱԳ փոխնախարարը ՌԴ-ում ՀՀ-ի և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում և ԼՂ-ում

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուի և Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի իրավիճակը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից։

«Քննարկվել է Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումը։ Հաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպումները եղել են առանձին-առանձին:

  • Կիսվել: