երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են ԼՂ-ի Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են ԼՂ-ի Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, տեղեկացնում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը:

Նշվում է, որ հանդիպմանն ընդգծվել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների անշեղ պահպանման կարևորությունը:

 

  • Կիսվել: