հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Քըրբի. Վաշինգտոնը շարունակում է կապ պահպանել ԼՂ-ում հակամարտող կողմերի հետ

Քըրբի. Վաշինգտոնը շարունակում է կապ պահպանել ԼՂ-ում հակամարտող կողմերի հետ

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում շուտով կձևավորվի վերջնական զինադադար, նաև կշարունակի կապ պահպանել հակամարտող կողմերի հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քըրբին։

«Տեղեկություններ են ստացվել, որ ռազմական գործողությունները [Ղարաբաղում] դադարեցվել են կամ շուտով կդադարեցվեն։ Եթե ​​այս ծրագիրն իրականանա, ապա, իհարկե, սա դրական զարգացում կլինի»,- ասել է նա։

Քըրբին հավելել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի ակտիվորեն համագործակցել հակամարտության բոլոր կողմերի, ինչպես նաև իր գործընկերների հետ։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները նաեւ ուշադիր հետեւում է տարածաշրջանում հումանիտար իրավիճակի զարգացմանը։ Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել է, որ Վաշինգտոնը միշտ հանդես է եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: