կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
Քննիչները հեռացան․ նրանք փաստացի չառգրավեցին Արցախի նախագահին սպասարկող ծառայողական մեքենան. փաստաբան

Քննիչները հեռացան․ նրանք փաստացի չառգրավեցին Արցախի նախագահին սպասարկող ծառայողական մեքենան. փաստաբան

Քննիչները հեռացել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից, նրանք փաստացի չառգրավեցին Արցախի նախագահին սպասարկող ծառայողական ավտոմեքենան, որը նախապես կապարակնքել էին։

Այս մասին ասել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ մանրամասներ հայտնելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ ծառայողական ավտոմեքենան առգրավելու գործից․

«3֊4 ժամ տևած քննիչների գործողությունների արդյունքում քննիչները հասկացան, որ առանց վճռի չեն կարող մեքենան առգրավել։ Քննիչները հեռացան` առանց մեքենան էվակուացնելու։ Մեքենայի վրայի կնիքները խոչընդոտ չեն կարող հանդիսանալ մեքենայի շահագործման համար»,- ասել է նա։

Երիցյանը հայտնել է՝ ՔԿ-ի քննիչները նախապես իրենց հետ կապ էին հաստատել` առաջարկելով գոնե 2 օրով մեքենան փոխանցել, սակայն նրանց հստակ ցույց են տրվել օրենքի դրույթը, որով դատարանի վճռի առկայությունը պարտադիր է գույքը առգրավելու համար։

Նշենք, որ ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ մեքենան առգրավում են Սամվել Շահրամանյանի հասարակական հիմունքներով օգնական Աշոտ Դանիելյանի գործի շրջանակներում, որին ամիսներ առաջ, ըստ նրա, ապօրինի ձերբակալել էին թմրանյութ պահելու կասկածանքով:

  • Կիսվել: