շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Քննարկվել են  Իվանյանում և Հովսեփավանում բնակարանների  ու առանձնատների շինաշխատանքներն ավարտին հասցնելու հնարավորությունները

Քննարկվել են Իվանյանում և Հովսեփավանում բնակարանների ու առանձնատների շինաշխատանքներն ավարտին հասցնելու հնարավորությունները

Արցախի Հանրապետության  քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Ազատ Համբարձումյանը նախօրեին շրջայց է կատարել Իվանյան և Հովսեփավան համայնքների՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող նոր թաղամասերում։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:

Возможно, это изображение 4 человека, люди стоят и на открытом воздухе

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ հաշվի առնելով, որ նախորդ տարեվերջին նախատեսված էր շահագործման հանձնել որոշակի քանակի բնակարաններ ու բնակելի տներ, և այն առկախվել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակման հետևանքով, ուստի շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղերում դիտարկվել են նշված իրավիճակում շինաշխատանքներն ավարտին հասցնելու հնարավորությունները։ 

Возможно, это изображение 4 человека, люди стоят и на открытом воздухе

Քննարկվել են ավարտական փուլին առնչվող հարցեր, նաև առկա ռեսուրսների ներգրավմամբ ավարտման փուլում գտնվող բնակելի շենքերի և առանձնատների շահագործման հանձնելու հնարավորություններն, ու այդ առումով քաղաքաշինության նախարարության և շինարարական կազմակերպությունների անելիքները։

Возможно, это изображение на открытом воздухе

  • Կիսվել: