երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
 Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարն աշխատանքից ազատվել է պաշտոնական դիրքի չարաշահմամբ որդուն աշխատանքի ընդունելու համար

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարն աշխատանքից ազատվել է պաշտոնական դիրքի չարաշահմամբ որդուն աշխատանքի ընդունելու համար

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարԱրտյոմ Սարիբեկյանն աշխատանքից ազատվել է պաշտոնական դիրքի չարաշահմամբ որդուն աշխատանքի ընդունելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից, որում ասվում է․

"Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին աշխատանքից ազատելու մասին կառավարության որոշում եմ հաստատել, իսկ պատճառն իմ հանձնարարականին չհետևելն է՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ որդուն իր ենթակայությամբ վարչակազմի աշխատակազմում գործի ընդունելը:

Նորից եմ դիմում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին. բոլոր հանձնարարականներիս կատարման հարցում լինելու եմ հետևողական, իսկ ձեր խնդիրը Հայրենիքին բարեխղճորեն ծառայելն է միայն: Այլապես միասին աշխատելու եզրեր չեն լինի"։

  • Կիսվել: